Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

284 միլիոն 514.3 դրամ՝ Լոռու մարզում իրականացվող մանկապարտեզների շենքերի ավարտական և ընթացիկ աշխատանքների համար

284 միլիոն 514.3 դրամ՝ Լոռու մարզում իրականացվող մանկապարտեզների շենքերի ավարտական և ընթացիկ աշխատանքների համար 22.11.2024

«300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում իրականացվող մանկապարտեզների շենքերի ավարտական և ընթացիկ աշխատանքների համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հատկացրել է 284 մլն 514.3 դրամ: Նիստին ներկա է եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

Գումար է հատկացվել Լոռու մարզում մի շարք շինարարական և նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար

Գումար է հատկացվել Լոռու մարզում մի շարք շինարարական և նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար 22.11.2024

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում կայացված որոշմամբ գումար է հատկացվել Լոռու մարզում մի շարք շինարարական և նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար ևս. • Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգում՝ 164 մլն 500 հազար դրամ, • Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածի հիմնանորոգում՝ 1 մլրդ 027 մլն 671.8 հազար դրամ,

«Պետք է իսպառ բացառել մայթերը, բակերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը, հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի ցուցաբերումը». Ա. Ղազարյան

«Պետք է իսպառ բացառել մայթերը, բակերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը, հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի ցուցաբերումը». Ա. Ղազարյան 22.11.2024

ՀՀ կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների հետ կապված՝ նոյեմբերի 22-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը:

Մարզպետ Արամ Ղազարյանը շրջայց է իրականացրել Վանաձոր համայնքում

Մարզպետ Արամ Ղազարյանը շրջայց է իրականացրել Վանաձոր համայնքում 22.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 22-ին շրջայց է կատարել Վանաձոր համայնքում՝ դիտարկելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական բյուջեով կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։ Մարզի ղեկավարին ուղեկցել են տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներ, Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Բոլոր խնդիրները հետևողականորեն լուծում կստանան. Լոռու մարզպետ

Բոլոր խնդիրները հետևողականորեն լուծում կստանան. Լոռու մարզպետ 22.11.2024

Արամ Ղազարյանի աշխատանքային շրջայցի հաջորդ կանգառը՝ պաշտոնյաների ուղեկցությամբ, Դարպաս բնակավայրում էր: Այստեղ մարզի ղեկավարին են ներկայացվել 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված ներհամայնքային փողոցները՝ 1 կմ 350 մ ընդհանուր երկարությամբ և 6000 քառ մ տարածքով։ Ծրագրային արժեքը կազմում է 68 մլն դրամ : Աշխատանքներն ավարտված են։ Արամ Ղազարյանն այստեղ ևս հանդիպել է բնակիչների հետ՝ ներկայացնելով նրանց պետություն-համայնք համատեղ ներդրմամբ բնակավայրում իրականացվող ծրագրերը և կարևորելով կատարված աշխատանքների նկատմամբ խնամք և հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Գուգարք բնակավայրում պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է մանկապարտեզ, հիմնանորոգվում են փողոցներ

Գուգարք բնակավայրում պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է մանկապարտեզ, հիմնանորոգվում են փողոցներ 22.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի աշխատանքային շրջայցի վերջին կանգառը Գուգարք բնակավայրում էր, որտեղ ևս պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է մանկապարտեզ, հիմնանորոգվում են փողոցներ։ Գուգարքի՝ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման 1-ին փուլի աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 72 մլն դրամ, որից շուրջ 50 մլն-ը պետբյուջեի ներդրումն է: Մանկապարտեզի 2-րդ փուլի համար՝ շուրջ 164 մլն ծրագրային արժեքով (115 մլն-ը՝ պետական մասնաբաժինն է) մրցույթ է հայտարարվել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46