Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի Լոռի Բերդ, Օձուն և Գյուլագարակ համայնքների պաշտոնակատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Տեսչական մարմինը նշված համայնքներում հողային հարաբերությունների և քաղաքաշինական գործունեությանն առնչվող հարցերի ուսումնասիրման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է մի շարք խախտումներ և թերություններ՝ առաջարկելով մարզի ղեկավարին համայնքների պաշտոնատար անձանց ենթարկել վարչական պատասխանատվության՝ միաժամանակ պարտավորեցնելով խախտումները վերացնել ողջամիտ ժամկետներում:

ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՄԲ 11.12.2019
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցում է ավելի քան երկու տարի: Կազմակերպությունը գյուղատնտեսական աջակցության ծրագրեր է իրականացնում համայնքում՝ նպաստելով այստեղ առկա սոցիալական խնդիրների հաղթահարմանը, արտագաղթի կանխմանը և համայնքի զարգացմանը: Նախորդ տարի կազմակերպությունը սիրով պատրաստակամություն էր հայտնել համաֆինանսավորելու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող ոռոգման ջրագծի կառուցման ծրագիրը՝ այդ կերպ թեթևացնելով համայնքի բեռը և նպաստելով, որ Հարթագյուղում ոռոգելի դառնա շուրջ 90 հա տարածք, քանի որ գյուղի վերին հատվածն ընդհանրապես զուրկ էր ոռոգման ջրից, և հողատարածքները հիմնականոuմ չէին մշակվում:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ 10.12.2019
Մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի նախաձեռնությամբ ՀԱԱՀ-Ի Անասնաբուծության և անասնաբուժության ֆակուլտետի հետ համագործակցության արդյունքում այսօրվանից մեկնարկեցին մարզի անասնաբույժների վերապատրաստման դասընթացները՝ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանականերում:

Դեկտեմբերի 10-ին Լոռու մարզպետարանի՝ դեմս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր առաջիկայում իրականացվելիք ծրագրերի շրջանակներում համագործակցության նպատակով՝ ի նպաստ մարզի համայնքների, ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը, երեխաների (հատկապես առավել խոցելի խմբերի) բարեկեցության ապահովմանը համապատասխան ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր 09.12.2019
1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍԵ նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվում է երիտասարդ գեղանկարիչների նկարչական պլեներ՝ «Իմ Լոռին» խորագրով: Մարզպետարանի կողմից հնչած բաց հրավերին միանգամից արձագանքեցին մարզի երիտասարդ գեղանկարիչները: Նրանց հետ հանդիպման ընթացքում հստակեցվել էին պլեների կազմակերպման և իրականացման բոլոր մանրամասները: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով այսօր տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ: Ներկա էին մշակութային ոլորտը համակարգող մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, մշակոյթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և ավելի քան երկու տասնյակ գեղանկարիչներ: