Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին 25.04.2025

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 110-ամյա տարելիցի օրը, Լոռու մարզային և Վանաձորի համայնքային իշխանությունների, իրավապահ մարմինների, զինվորականության, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ, վանաձորցիներ ծաղիկներ են խոնարհել Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Սպիտակ համայնքում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

Սպիտակ համայնքում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն 25.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ ապրիլի 25-ին քաղաքացիների ընդունելություն է անցկացվել Սպիտակի համայնքապետարանում, որը վարել է տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի պատասխանատու պաշտոնյաներ:

Նախադեպը չունեցող ցուցադրություն՝ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

Նախադեպը չունեցող ցուցադրություն՝ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում 23.04.2025

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում ապրիլի 22-ին բացվել է բժիշկ, «Լոռի մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ադամյանի ընտանիքին պատկանող, ավելի քան 40 տարիների ընթացքում ձեռքբերված հայ և արտասահմանյան գեղանկարիչների վրձնած արժեքավոր գեղանկարների, բրոնզեդարյա հավաքածուի դիտարժան նմուշների, արձանների, հայ մարդուն ներկայացնող 19-րդ դարի կենցաղային իրերի ցուցադրությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 22.04.2025

Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 26-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կկազմակերպվեն միջոցառումներ՝ 16-35 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ: Ապրիլի 26-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումները Լոռու մարզում կանցկացվեն.

Ստեփանավանի տարածաշրջանում կստեղծվի հատապտղային խորը սառեցման սառնարանային տնտեսություն

Ստեփանավանի տարածաշրջանում կստեղծվի հատապտղային խորը սառեցման սառնարանային տնտեսություն 22.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 22-ին ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսին և ծրագրի համակարգող Վադիմ Ուզունյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 22.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապրիլի 22-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առաջիկայում նախատեսված ծրագրերին: Տրված հանձնարարականների համաձայն՝ ամփոփ տեղեկատվություններ են ներկայացվել քաղաքաշինության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, ֆինանսական, անձնակազմի կառավարման, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և այլ ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 16:31:08