Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել «Լոռի մեդ» բժշկական կնետրոնի 10-ամյակին նվիրված միջոցառմանը

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել «Լոռի մեդ» բժշկական կնետրոնի 10-ամյակին նվիրված միջոցառմանը 07.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների հետ ներկա է եղել «Լոռի մեդ» բժշկական կնետրոնի 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, բժշկական կենտրոնի համահիմնադիր, բարերար Փանոս Կացուրիսը, հանրահայտ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ռուբեն Գալչյանը, բուժհաստատությունների ղեկավարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ, բարերարներ, հյուրեր: Օրհնության խոսք է հղել և տերունական աղոթք հնչեցրել Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Լոռու մարզպետը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրել է  81 մանկավարժի

Լոռու մարզպետը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրել է 81 մանկավարժի 07.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ հոկտեմբերի 4-ին՝ «Ուսուցչի օրվան» ընդառաջ, կազմակերպվել էր միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, վաստակաշատ ուսուցիչներ: Մարզի ղեկավարը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին, կարևորել և բարձր գնահատել յուրաքանչյուր մանկավարժի անուրանալի վաստակը:

«Վանաձորի օր» տոնակատարության շրջանակներում գեղարվեստի դպրոցում կազմակերպվել էր միջոցառում

«Վանաձորի օր» տոնակատարության շրջանակներում գեղարվեստի դպրոցում կազմակերպվել էր միջոցառում 07.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները «Վանաձորի օր» տոնակատարության շրջանակներում ներկա են եղել Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, ավագանու անդամներ, իրավապահ մարմինների, ուժային կառույցների, Վանաձորի քույր քաղաքների ներկայացուցիչներ, մանկավարժներ, մշակութային գործիչներ, հյուրեր:

Լոռու մարզպետը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրել է 81 մանկավարժի

Լոռու մարզպետը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրել է 81 մանկավարժի 07.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ հոկտեմբերի 4-ին՝ «Ուսուցչի օրվան» ընդառաջ, կազմակերպվել էր միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, վաստակաշատ ուսուցիչներ: Մարզի ղեկավարը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին, կարևորել և բարձր գնահատել յուրաքանչյուր մանկավարժի անուրանալի վաստակը: - Դուք նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի հայրենասիրության դարավոր ոգին, Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը: Շնորհակալություն ձեզ՝ մեծավանդ ու արգասաբեր գործունեության համար,- ասել է Լոռու մարզպետը:

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացնի 300 մլն դրամ

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացնի 300 մլն դրամ 03.10.2024

ՀՀ կառավարության հոկտեմբերի 3-ի նիստում որոշում է ընդունել, որով նախատեսվում է Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման համար հատկացնել 300 մլն դրամ: Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը:

Վանաձորում կհիմնվի սպասարկման ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն

Վանաձորում կհիմնվի սպասարկման ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն 02.10.2024

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը հոկտեմբերի 1-ին Վանաձորում մասնակցել են Ճապոնիայի դեսպանատան և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի միջև նոր ծրագրի պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, սպասարկման ոլորտը ներկայացնող ձեռներեցներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-11 16:56:02