Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փրկարարական տեխնիկայի ցուցադրություն՝ Հայքի հրապարակում

Փրկարարական տեխնիկայի ցուցադրություն՝ Հայքի հրապարակում 13.05.2019

Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպվել էր Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված փրկարարական տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների հանդիսավոր ցուցադրությունը, որի շրջանակներում ցուցադրվեց Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրված ճապոնական ISUZU մակնիշի թվով 5 հրշեջ ավտոբաքը և 1 ավտոսանդուղքը:

Մարզպետը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը

Մարզպետը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը 10.05.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մայիսի 8-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են Գյուղական տարածքների զարգացման հանձնաժողովի անդամներ:

Նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը

Նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը 10.05.2019

Այսօր ՝ մայիսի 8-ին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ ներկա գտնվեցին Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվեց Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր:

«Ցուցանիշերը կարող են գոհացուցիչ լինել 100 և ավելի տոկոս կատարողականի դեպքում միայն».  Լոռու մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

«Ցուցանիշերը կարող են գոհացուցիչ լինել 100 և ավելի տոկոս կատարողականի դեպքում միայն». Լոռու մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 10.05.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան ամփոփ հաշվետվությամբ նախորդ շաբաթվա ընթաքում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքին:

Հանդիսավորությամբ նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակը և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձը

Հանդիսավորությամբ նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակը և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձը 10.05.2019

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը,այլև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի ` Շուշիի ազատագրման օրը՝ Հայրենական մեծ պատրեզմի 74 և Շուշիի ազատագրման 27-ամյակները: Վանաձորում և մարզի մյուս քաղաքներում տոնը նշվեց մեծ հանդիսավորությամբ: Մարզկենտրոնում անցկացված տոնակատարություններին այսօր մասնակցեցին նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ղեկավարներ: Տոնական օրը համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների:

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան 08.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա է գտնվել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային արդիական նշանակության հարցերի լայն շրջանակ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18