Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության հուշագիր՝ Լոռու մարզպետարանի և «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև

14.05.2021

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի միջև շուրջ մեկ ամիս առաջ ձեռք բերված համագործակցության բանավոր պայմանավորվածությունն (https://bit.ly/2QfTvNG) այսօր ամրագրվեց գործակցության հուշագրով:
Կողմերը պարտավորություն ստանձնեցին երկուստեք աջակցել Հայաստանի և Ռուսաստանի պատմության ու մշակույթի հանրահռչակմանը, երկու ժողովուրդների պատմական ժառանգության և մշակութային արժեքների պահպանությանը, ՀՀ տարածքում մշակութակրթական և գիտական ծրագրերի իրականացմանն՝ ուղղված պատմական ժառանության պահպանմանը, մշակութային և գործարարական փոխադարձ կապերի ամրապնդմանը, միջազգային համաժողովների անցկացմանը, տոների և հիշարժան տարեթվերին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, բարեգործական, սոցիալական և հումանիտար ակցիաների անցկացմանը և այլն:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, կենտրոնի մշակութային, կրթական և հումանիտար ծրագրերի համակարգող Սվետլանա Սահակյանը:
Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ներկայացուցիչներին՝ ի դեմս տնօրեն Վ. Կարապետյանի, համագործակցության նախաձեռնության, ինչպես նաև արդեն իսկ մարզում մեկնարկած ծրագրերի հաջող ընթացքի համար:
Տնօրենն իր հերթին, շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարին և մարզպետարանի աշխատակազմին օպերատիվ արձագանքի և ամենաբարձր մակարդակով ցուցաբերված աջակցության համար, նշեց, որ արդեն իսկ Սպիտակ, Ալավերդի, Տաշիր համայնքներում, մարզպետարանի հետ համագործակցությամբ, ձևավորվել են ռուսերեն լեզվի դասավանդման խմբակներ, որոնց թիվն առաջիկայում հնարավոր կլինի ավելացնել:
Օգտվելով առիթից՝ տնօրենն առաջարկեց նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի միջոցառումների շրջանակներում երկուստեք համագործակցությամբ տոնական համերգ կազմակերպել Լոռու մարզում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29