Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռին՝ զբոսաշրջային գրավչություն ու զարգացման մեծ պոտենցիալ ունեցող մարզ

17.05.2021

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Լոռու մարզի Դեբեդ համայնքում գտնվող «Հայաստանի մանուկներ » հիմնադրամի (ՔՈԱՖ) Սմարթ կենտրոնում կազմակերպել էր «Խթանում ենք զբոսաշրջությունը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորին, ՔՈԱՖ- ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետություններրի դեսպաններ, ՏՏ և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շեշտեց՝ Լոռին պատմամշակութային հարուստ ժառանգություն, գեղատեսիլ ու գողտրիկ բնաշխարհ ունեցող անկյուններից մեկն է, և այս այս ուղղությունը զարգացնելը մարզային իշխանությունների առաջնահերթություններից է: Մարզպետը նշեց՝ խրախուսելի է ցանկացած ներդրում տուրիզմի զարգացման ոլորտում:
-Գնահատելի և ողջունելի են Եվրոպական միության կողմից Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տրամադրվող աջակցությունները: Ուրախ եմ, որ Լոռին ևս մաս է կազմում կազմակերպվող տարատեսակ միջոցառումների, այս ուղղությամբ մեր համագործակցությունը լինելու է շարունակական,- ասաց մարզի ղեկավարը:
Հանդիպումը դարձավ տուրիզմի զարգացման նախադրյալների, հաջողված փորձի փոխանակման, նորարարության և ինֆորմացիայի փոխանակման հարթակ, իսկ միջոցառման անցկացման վայրը համահունչ էր խորագրին՝ Լոռվա ամենագրավիչ ու հեռանկարային անկյուններից մեկում ոլորտի առաջամարտիկները ներկայացրին իրենց տեսլականը Հայաստանում և, հատկապես, Լոռու մարզում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ:
Տեղի ունեցավ հարթակային քննարկում՝ հարցուպատասխանի միջոցով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22