Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի ղեկավարն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին 11.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվել են Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը և երկկողմ համագործակցության արդյունավետությանն առնչվող հարցեր: Լոռու մարզպետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել համատեղ աշխատանքի կարևորությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման գործում:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ: Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը: Քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետբյուջեով ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին և կատարվող շինարարական աշխատանքներում որակական ցուցանիշներին վերաբերվող հարցեր։

ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի «Մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը» և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը Ստեփանավանի և Վանաձորի բժշկական կենտրոններում երկօրյա կրեդիտավորված անվճար դասընթացներ են կազմակերպել Լոռու մարզի բուժհաստատությունների շուրջ 320 բժիշկների և բուժքույրերի համար։ Ստեփանավանի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն է ստացել 98 բուժառու (26 կին և 72 երեխա)։

Մարզի ղեկավարը հերթական խորհրդակցությունն է անցկացել 08.10.2024
Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են աղետի գոտու վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձ է կատարվել Դեբեդի վարարման հետևանքով գետում առաջացած խնդիրներին: Մարզի ղեկավարը հորդորել է աշխատակազմին խիստ հսկողություն սահմանել համայնքների կողմից գետերի հուներում տարվելիք մաքրման աշխատանքներին, հետևողական լինել ափամերձ հողերը կառուցապատման նպատակով օգտագործելու հարցերում, ինչպես նաև արտադրական, շինարարական թափոնները և կենցաղային աղբը գետը նետելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դրանք բացառելու համար:

«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ պարգևատրվել են գրադարանային համակարգի 43 աշխատակիցներ 08.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ հոկտեմբերի 7-ին Լոռու մարզպետարանում հյուրընկալել էր Լոռու մարզում գործող գրադարանների մի խումբ աշխատակիցների: Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը: Մարզի ղեկավարը շնորհավորել է գրադարանային համակարգի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և անձնական երջանկություն. -Գրադարանները մշտապես առանձնահատուկ դեր են ունեցել հասարակության կրթական մակարդակի բարձրացման, մի շարք կարևոր արժեքներ սերմանելու գործում: Ներկայում ևս ձեր շնորհիվ գրադարանները շարունակում են լինել կրթական և գիտական կարևոր կենտրոններ, համահունչ քայլել ժամանակի պահանջների հետ՝ լայնորեն կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաները և հաղորդակցության տարբեր միջոցներ,- ասել է մարզի ղեկավարը:

«Վանաձորի օրվա» գլխավոր մրջոցառումը՝ Հայքի հրապարակում 07.10.2024
Վանաձորի օրվա» տոնակատարությունների շրջանակներում գլխավոր միջոցառումն անցկացվել է Վանաձորի Հայքի հրապարակում: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ, Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, հարյուրավոր վանաձորցիներ, հյուրեր: Շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Արկադի Փելեշյանը: -Քաղաքը միայն խոսքերով չէ, որ սիրում են։ Այդ սերը պետք է դրսևորել շենացնելով, բարեկարգելով, օր-օրի զարգացնելով այն։ Սա կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագան, իրենց նպատակները կապում են Վանաձորի հետ,-ասել է նա։