Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թող անառիկ ու խաղաղ լինեն մեր Հայրենիքի սահմանները, թող շատ  երեխաներ լույս աշխարհ գան

Թող անառիկ ու խաղաղ լինեն մեր Հայրենիքի սահմանները, թող շատ երեխաներ լույս աշխարհ գան 15.10.2020

Արցախցի արդեն երրորդ փոքրիկը՝ գեղեցկուհի Եվան, լույս աշխարհ է եկել Վանաձորի բժշկական կենտրոնում: Նա երկու քաջարի եղբայրների միակ և անկրկնելի քույր է, ովքեր արդեն այսօր վստահեցնում են, որ ապագա զինվոր են ու պաշտպանելու են ոչ միայն իրենց քրոջը, այլև՝ Հայրենիքը: Փոքրիկ Եվային և նրա մայրիկին՝ Էլինային, այսօր բազմաթիվ նվերներով այցելեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա ի դեմս Եվայի, աշխարհի բոլոր մանուկներին մաղթեց խաղաղ երկնքի տակ մեծանալու, արարելու երջանկություն.

Լոռու մարզպետարանի աշխատակազմը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին է փոխանցել 7 մլն 584 հազար դրամ

Լոռու մարզպետարանի աշխատակազմը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին է փոխանցել 7 մլն 584 հազար դրամ 14.10.2020

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» մարդասիրական և զարգացման ծրագրերին, 7 մլն 584 հազար դրամ ՀՀ դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին: Այս օրհասական պահին Արցախին աջակցություն ցուցաբերելու անհատների և կազմակերպությունների պատրաստակամությունը շատ կարևոր է, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր միասնականության, անհրաժեշտ պահին բռունցքվելու կամքի մասին: Կոչ ենք անում մեր բոլո՛ր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում է՛լ ավելի ակտիվ լինել, համախմբված. այսօր Արցախն ունի բոլորիս օժանդակության կարիքը: Հայ զինվորը, վայրկյան անգամ չվարանելով, իր կյանքն է դնում զոհասեղանին՝ հանուն հայրենիքի, իսկ մենք՝ թիկունքում պարզապես պարտավո՛ր ենք մեր ողջ ներուժով օգնել, նպաստել հաղթանակի կերտմանը ու հետո նաև՝ Արցախի վերածննդին: Միասին մենք անպարտելի՛ ենք: Նվիրատվություն իրականացնելու համար կարող եք այցելել. www.himnadram.org կայքէջ #Հաղթելու_ենք

Հանձնաժողով ստեղծելու մասին

Հանձնաժողով ստեղծելու մասին 14.10.2020

Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425: ՀՀ ՊՆ Հիշեցնենք, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները: Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը:

Նշանակվել են Լոռու մարզային և համայնքապետարանների  պատասխանատուներ

Նշանակվել են Լոռու մարզային և համայնքապետարանների պատասխանատուներ 14.10.2020

ՈՒշադրություն Հարգելի՛ քաղաքացիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նշանակվել են Արցախի Հանրապետությունից Լոռու մարզ տեղափոխված ընտանիքների հարցերով զբաղվող Լոռու մարզային և համայնքապետարանների պատասխանատուներ: Նշված տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Շարունակելու ենք արարել ու ստեղծել, կառուցել նորը 12.10.2020

Լոռեցի շինարարները ՝ ոտքի կանգնած, Արցախ գնալ են ուզում, բայց և գիտակցում են՝ այստեղ՝ թիկունքում պետք է ամուր լինել, պետք է շարունակել կառուցել ու շենացնել երկիրը: -Թշնամին քանդում-ավիրում է, բայց մենք շենացնելո՛ւ ենք. շարունակելու ենք արարել ու ստեղծել, կառուցել նորը՝ ավելի գեղեցիկն ու լավագույնը: Այնպես ենք անելու՝ չերևա նույնիսկ, որ թուրքը մեր սրբազան տարածքներով անցել է: Ավերածությունների հետքերը վերացնելու ենք,-ասում են մարզի շինարարները:

Արցախյան հերոսները վերածնվում են 10.10.2020

Լոռու մարզում արդեն երկրորդ տղան է ծնվել, մայրերը արու զավակներ են լույս աշխարհ բերում, որ հայրերի այսօրվա օրինակով վաղը կանգնեն սահմանին՝ կենդանի վահան դառնալով թշնամու բոլո՛ր ոտնձգությունների դեմ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-20 11:28:49