Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սարտոն» կարի արտադրամասը աշխատանքով է ապահովում շուրջ 350 քաղաքացու

04.02.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խորհրդական Արմեն Հարությունյանի և օգնական Տիգրան Հովսեփյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորում գործող «Սարտոն» կարի արտադրամասում: Մարզպետի այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Մարզի ղեկավարը շրջեց արտադրամասի տարածքով, ծանոթացավ տեսականուն:
Աշխատակիցները պայմաններից գոհ են. ասում են՝ ամսական միջին աշխատավարձը կազմում է 120.000-ից 150.000 դրամ:
Մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց՝ կառավարության և մարզպետարանի որդեգրած քաղաքականության հիմքում աշխատատեղերի ավելացումն է, այդ իսկ պատճառով մարզպետարանը իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի՝ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ.
-Տեքստիլ արդյունաբերությունը մեր մարզում նկատելի աճ է գրանցում. տարեցտարի դա առավել տեսանելի է: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ թե՛ արտադրանքի ծավալն է ավելանում, թե՛ աշխատակիցների թիվը: Լիահաույս եմ, որ առաջընթացի այս տեմպը առաջիկայում ևս պիտի պահպանենք։ Վստահ եղեք, որ մարզային իշխանությունները ձեր թիկունքին են և պատրաստ են աջակից լինել ցանկացած հարցում - ասաց մարզի ղեկավարը:
Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկան, կազմավորվելով 1990-ական թվականներին, կարճ ժամանակում արտադրական կապեր է հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ, և արդեն շուրջ 15 տարի է, ինչ աշխատում է իտալական «Մոկլեր» ֆիրմայի հետ:
Այժմ արտադրում են միայն մանկական բաճկոններ՝ եվրոպացի սպառողների ճաշակին ու պահանջներին համապատասխան:
Դե իսկ պատերազմական օրերին ընկերությունը քնապարկեր, անձրևանոցներ ու զինվորական հագուստ է կարել առաջնագծում պայքարող տղաների համար, հագուստով ապահովել նաև Լոռու մարզում ապաստանած արցախցիներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59