Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այս տարի Լոռու մարզի 18 համայնքներում կիրականացվի 19 ծրագիր

09.02.2021

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում այս տարի Լոռու մարզի 18 համայնքներում կիրականացվի 19 ծրագիր: Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին ընդլայնված նիստին
մասնակցում էին մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները և հաստատված ծրագրերում ընդգրկված համայնքների ղեկավարները: Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Այս տարվա համար ծրագրի շրջանակներում համայնքները ներկայացրել են շուրջ չորս տասնյակ առաջարկներ, սակայն հանձնաժողովի կողմից ընտրվել են դրանցից 19-ը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից հաստատվել է նշված ծրագրերի կատարման ժամանակացույցը:
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը խոսեց 2021թ. Լոռու մարզին հատկացված ծրագրերի մասին, ներկայացրեց առաջադրվող պահանջները, համայնքների կողմից կատարվելիք նախապատրաստական աշխատանքները:
Աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա ապրիլ ամսից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00