Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստուգայցեր են իրականացվել Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ

Ստուգայցեր են իրականացվել Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ 06.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը մարտի 5-ին ստուգայցեր է կատարել Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ: Այցերի նպատակն էր գնահատել բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակը: Ոլորտի մարզային պատասխանատուն շրջել է համաբուժարաններում, հետևել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակին, բուժհաստատությունների պայմանների և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, կարգապահական հարցերի մասին զրուցել բուժանձնակազմերի հետ, քննարկել առաջիկա ծրագրերը:

Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը 05.03.2025

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ հոլովակում ՝ https://www.youtube.com/watch?v=My-2G-xucmc :

Ներկայացվել է պատվաստումային գործընթացի կարևորությունը

Ներկայացվել է պատվաստումային գործընթացի կարևորությունը 05.03.2025

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպում են ունեցել Լոռու մարզի մանկաբույժների, մանկական գինեկոլոգների, ուռուցքաբանների, ընտանեկան բժիշկների հետ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան 05.03.2025

Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Ազգային հերոս, պետական և քաղաքական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան։ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, իրավապահ մարմինների, զինված ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա արձանի մոտ:

2024 թվականի մարզական վարկանիշավորման արդյունքներով Լոռու մարզը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը

2024 թվականի մարզական վարկանիշավորման արդյունքներով Լոռու մարզը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը 04.03.2025

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: Ըստ կարգի՝ առաջին երեք տեղերը զբաղեցրածները կպարգևատրվեն։ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը ձևավորվում է հետևյալ 5 բաղադրիչներից՝ մարզական ենթակառուցվածքներ, մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։

Մարզի ղեկավարը Գրողների համաշխարհային օրվա առթիվ շնորհավորել է լոռեցի ստեղծագործողներին

Մարզի ղեկավարը Գրողների համաշխարհային օրվա առթիվ շնորհավորել է լոռեցի ստեղծագործողներին 04.03.2025

Մարտի 3-ին՝ Գրողների համաշխարհային օրվա կապակցությամբ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել և շնորհավորել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի անդամներին և լոռեցի տաղանդավոր մի շարք ստեղծագործողների, արժևորել նրանց դերը հայ գրականության զարգացման գործում։ Հանդիպմանը հրավիրվել էին ոլորտում նշանակալի ավանդ և երկարամյա աշխատանքային գործունեություն ունեցող գրողները, մարզը ներկայացնող նոր սերնդի ստեղծագործողները՝ բանաստեղծներ, արձակագիրներ, գրող-թարգմանիչներ, ովքեր իրենց գրչով հարստացնում են հայ գրականությունը: Մարզպետը շնորհավորել է գրական համայնքի ներկայացուցիչներին բարձր գնահատել նրանց ներդրումը մշակույթի զարգացման գործում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 11:03:27