Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Լոռու մարզում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները և հնարավոր նոր նախաձեռնությունները

Քննարկվել են Լոռու մարզում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները և հնարավոր նոր նախաձեռնությունները 08.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի պաշտոնակատար Կորյուն Շեկոյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը, «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գյուրգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լեռնահովտի միջնակարգ դպրոցի թիմը 1-3-րդ դասարանցիների  «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլում զբաղեցրել է երկրորդ տեղը

Լեռնահովտի միջնակարգ դպրոցի թիմը 1-3-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլում զբաղեցրել է երկրորդ տեղը 08.05.2025

Մայիսի 2-ին և 6-ին Վանաձորի սպորտի պալատում ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպվել են 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլերը: Մրցույթներին մասնակցել են բոլոր մարզերի և Երևան քաղաքի հաղթող թիմերը: 1-3-րդ դասարանցիների մրցույթում համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Լեռնահովտի միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի թիվ 199 հիմնական դպրոցի թիմը: 4-6-րդ դասարանցիների մրցույթում հաղթող է դարձել Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 6 դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 07.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 7-ին, հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի և դեսպանատան պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ Լոռու մարզ իրականացված հերթական այցի համար: Մարզպետն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամությանը, ընդգծել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Լոռու մարզի հետ տարեցտարի աճող առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, դիվանագիտական, հումանիտար համագործակցությունը:

Անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի  Լոռու մարզային փուլը

Անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Լոռու մարզային փուլը 07.05.2025

Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Լոռու մարզային փուլը: Մրցումներին ընդհանուր առմամբ հայտավորվել էին 41 դպրոցների հավաքական թիմեր: Թիմերը մրցում էին 5 կմ վազքատարածությունում:

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հարգելի՛ քաղաքացիներ, 06.05.2025

Լոռու մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին Լոռու մարզպետարանում կանցկացվի քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև մայիսի 23-ը՝ ժամը 15:00-ն, նախապես հերթագրվել՝ ժամը 10:00-ից 17:00-ը զանգահարելով (0322) 2 31 99 հեռախոսահամարով։

Մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել

Մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել 06.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 5-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-10 17:42:30