Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը շնորհավորեց «ՄԻԳ» ՀՌԸ անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ

06.05.2022


Վանաձորում գործող «ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, և այս կարևոր առիթը բնականաբար չէր կարող վրիպել մարզային իշխանությունների ուշադրությունից: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հրավերով մարզպետարանում այսօր հյուրընկալվել էին ընկերության ղեկավար կազմը և աշխատակիցները:
Հյուրընկալման օրը նույնպես պատահական չէր ընտրվել՝ մայիսի 7-ին նշվում է Ռադիոյի միջազգային օրը:
Մարզի ղեկավարը շնորհավորեց «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ.
-«ՄԻԳ» ՀՌԸ-ն քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներ ներկայացնող բազմաբնույթ նախագծերով ավելի քան երկուսուկես տասնամյակ կրթում և դաստիարակում է սերունդներ և հատկանշական է, որ «ՄԻԳ» FM-ը մեր մարզում միակ տեղական ռադիոն է: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անաչառ ու անկողմնակալ լրատվության համար և խոստովանել՝ մեքենայում, հատկապես երկար ճանապարհ գնալիս, նախընտրում եմ ունկնդրել հենց ձեզ:
Կրկին անգամ, շնորհավորում եմ, մաղթում եմ անխափան եթեր,-ասաց նա:
Մարզի ղեկավարը շնորհակալագրերով պարգևատրեց «ՄԻԳ» ՀՌԸ-ի հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանին, տեխնիկական տնօրեն Սերգեյ Հարությունյանին, «ՄԻԳ» մարզային ռադիոկայանի գործադիր տնօրեն Ռոբերտ Բալայանին, հաղորդավարներ Նարինե Մաթևոսյանին, Դավիթ Անտոնյանին, Գեղեցիկ Մարտիրոսյանին, լրագրող Մարինա Անդրեասյանին:
Ընկերության անձնակազմը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին ուշադրության և գնահատանքի ջերմ խոսքերի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09