Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ 05.06.2020
Մարզում հաստատված սոբվենցիոն ծրագրերից է նաև Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցումը»: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 10.072.870 դրամ, որից մոտ 6.043.720 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 45 մ * 24 մ արտաքին չափերով մանկական խաղահրապարակի կառուցում: Ծրագրի հիմնական շահառուները «Յազիկ» թաղամասի բնակիչներն են՝ շուրջ 3000 մարդ:
Մարզի ղեկավարը հորդորեց հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները 05.06.2020
Քիչ առաջ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի և Տաշիր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ մարզի ղեկավարը հորդորեց հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները: Նա նշեց, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հատկապես հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպմանը, որոնք ամենայն խստությամբ կվերահսկվեն ոստիկանության, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից: -Ամենօրյա ռեժիմով ձեր ու նաև համայնքապետարանների աշխատակիցների կողմից պետք է շրջայցեր կազմակերպվեն՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով,-ասաց Ա. Ղուկասյանը: Քննարկվեցին խնդրի կարգավորման հետ կապված մի շարք այլ հարցեր ևս:
Ծրագրերից 2-ն ավարտված են, մեկը՝ դադարեցված 05.06.2020
Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացրեց այս տարվա թվով 4-րդ նիստը: Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը հիմնականում անդրադարձավ 2021թ. համար «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրային աշխատանքների կազմակերպմանը: Այնուհետև ծրագրեր իրականացնող համայնքների և գործընթացը համակարգող զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները, մշտադիտարկում իրականացնող մարզպետարանի աշխատակիցներն անդրադարձան «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում այս տարի մարզում իրականացվող բոլոր 11 ծրագրերին՝ Գուգարքի (Անտառամուտ, Դարպաս, Եղեգնուտ և Ձորագետ), Սպիտակի (Ծաղկաբեր, Սարալանջ, Հարթագյուղ), Թումանյանի (Ախթալայի Փոքր Այրում և Ճոճկան բնակավայրեր,
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանն այս անգամ ևս կհամագործակցի «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին: Այդ միջոցներից 1,819 մլրդ դրամը նախատեսված է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817 մլրդ դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989 մլն դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար):
Կհիմնանորոգվի Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի ջրագիծը 04.06.2020
Մարզում այս տարի իրականացվելիք, արդեն իսկ հաստատված սուբվենցիոն ծրագրերից հերթականը Ծաղկաբեր համայնքի «3-րդ փողոցի ջրագծի նորոգումն» է: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 9.386.160 դրամ, որից մոտ 3.285.160 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերանորոգել ընդհանուր 915 գծ/մ երկարությամբ ջրագիծ` փոխարինելով երկաթե խողովակները պոլիէթիլենայինով, տեղադրել պոլիմերավազային դիտահորեր: Արդյունքում համայնքի բնակչության շուրջ 45 %-ը (շուրջ 160 տնային տնտեսություն) կայուն և անվտանգ ջրամատակարարում կունենա, ինչպես նաև շուրջ 60%-ով կնվազի ջրի կորուստը:
Պարետի ցուցումները վերահսկելու նպատակով շրջայցերը կկրեն ամենօրյա բնույթ 04.06.2020
Հունիսի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց իրականացրեց Վանաձորի կենտրոնական տարածքներում՝ Հայքի հրապարակից մինչը կլոր հանրախանութ ընկած տարածք՝ վերահսկելու Պարետի ցուցումների կատարումը՝ թե՛ տնտեսվարողների և թե՛ բնակիչների կողմից: Մարզի ղեկավարը և ոստիականապետը հետիոտն ուղևորվելով եղան նաև Լաչինի միջանցք կոչվող հատվածում, առանձին խանութներում՝ անձամբ հորդորելով դիմակները կրել ճիշտ ձևով: Մարզի ղեկավարի դիտարկմամբ իրավիճակն այսօր նախորդ օրերի համեմատությամբ բավականին բարվոք էր, թեև առանձին դեպքերում քաղաքացիները և վաճառողները դիմակները կրում էին ոչ ճիշտ ձևով՝ չպաշտպանելով շնչուղիները: Պաշտոնյաները քաղաքացիներին հորդորեցին հետևել Պարետի ցուցումներին՝ չվտանգելով իրենց և շրջապատի անվտագնությունը: