Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի 24.03.2025
Այսօր՝ մարտի 24-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում ներկա է եղել Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ նրա շիրիմի մոտ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և հոգևոր դասի կողմից մատուցված հոգեհանգստյան կարգին:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մարտի 19-ին նախաձեռնել էին մարզային հանդիպում՝ կոմիտեի ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի, համայնքների ղեկավարների և ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու քաղաքաշինական ընթացակարգերի բարեփոխումներին և քաղաքաշինական գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հրավերն ընդունելու և պատրաստակամության համար, ընդգծել նմանատիպ հանդիպումների կարևորությունը, նշել, որ օգտակար համագործակցության շնորհիվ աշխատանքում հանդիպող որոշակի խնդիրներ լուծումներ կգտնեն՝ նպաստելով մարզի քաղաքաշինական ծրագրերի արագ և արդյունավետ իրականացմանը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղեկցությամբ մարտի 19-ին շրջայց են կատարել Սպիտակ համայնքի մոդուլային մանկապարտեզի շինարարական հրապարակում։ Կոմիտեի համակարգմամբ կառուցվող 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Պաշտոնյաները կապալառու կազմակերպության պատասխանատուներին հորդորել են կրկնապատկել ջանքերը, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։

Մարտի 17-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, ն.գ Քրիստինա Քվինը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Ստեփանավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ համայնքների ղեկավարները, իրավապահ կառույցների ղեկավարները, նախարարության, դեսպանության, փրկարար ծառայության, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ներկա են եղել Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի համար կառուցած նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Մարտի 14-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները: