Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը՝ Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման նախագծի շուրջ հանրային քննարկումների մասին

20.07.2026



Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման վերջնական տարբերակը կձևավորվի հանրային և մասնագիտական քննարկումների արդյունքում:

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը վստահեցրել է, որ հանրային նշանակություն ունեցող այս ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքներն ու քաղաքացիների առաջարկությունները։

Այս նպատակով նախատեսվում է կազմակերպել լրացուցիչ հանրային և մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել էսքիզային մի քանի տարբերակ:

Նշենք, որ օրերս կազմակերպված հանրային իրազեկման ընթացքում ներկայացվել էր Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման էսքիզային առաջարկը, քաղաքացիներն ու շահագրգիռ կողմերը հնարավորություն էին ունեցել ներկայացնելու իրենց կարծիքներն ու առաջարկները։

Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության, ներկայացված դիտարկումների և կառուցողական առաջարկների համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56