Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վիկտոր Համբարձումյան, Շինարարների և Ուսանողական փողոցները նոր տեսք են ստանում
17.07.2026
Վանաձորում շարունակվում են Վիկտոր Համբարձումյան, Շինարարների և Ուսանողական փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Սրանք քաղաքի ամենաբանուկ փողոցներից են։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարությամբ նախագծում կատարվել է փոփոխություն․ մայթերի ասֆալտապատումը փոխարինվել է սալարկմամբ, ինչը ոչ միայն կապահովի ավելի որակյալ և երկարակյաց լուծում, այլև քաղաքին կհաղորդի առավել բարեկարգ ու գեղեցիկ տեսք։
Մանրամասները՝ տեսանյութում



