Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ձեր սեփականի պես սարքեք, մեր երեխեքի համար է». Լոռու մարզպետ
29.07.2026
Օձուն բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։
200 սանի համար նախատեսված նախադպրոցական հաստատության հիմնանորոգման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 180 մլն դրամ։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։
Շինհրապարակ կատարած շրջայցի ընթացքում Լոռու մարզպետը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարներին հորդորել բարեխղճորեն իրականացնել աշխատանքները.
«Ձեր սեփականի պես սարքեք, մեր երեխեքի համար է»,- նշել է մարզի ղեկավարը։
Մանրամասները՝ տեսնյութում



