Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2025–2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաներ․ Լոռու մարզը՝ 1-ին հորիզոնականում
30.07.2026
2025–2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով Լոռու մարզը մրցանակակիր մարզերի շարքում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 129 աշակերտ, որոնք արժանացել են 57 մրցանակի, 32 պատվոգրի և 25 գովասանագրի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից առաջին կարգի դիպլոմով պարգևատրվել է 6 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմով՝ 11, իսկ երրորդ կարգի դիպլոմով՝ 15 աշակերտ։
«Ես շատ գոհ եմ արդյունքներից։ Սա շատ կարևոր և ուրախալի արդյունք է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին և տնօրեններին»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



