Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթանում են Վանաձորի Ներսիսյան 1-ին նրբանցքի շինաշխատանքները
04.08.2026
Հիմնանորոգվում է Վանաձորի Ներսիսյան 1-ին նրբանցքը՝ 7 մետր քառակուսի մակերեսով, 14 սմ հաստությամբ 490 սալերով։
Զգալի թեքություն ունեցող փողոցում կառուցվում է ջրահեռացման համակարգ` բետոնե վաքերով, սալարկված մայթ։
Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ 260 միլիոն դրամ արժեքով։
Հանրապետության ամենաբարդ ճանապարհաշինական ծրագրերից մեկի շինաշխատանքներին տեղում հետևել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Նա ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել թաղամասի բնակիչների հետ։



