Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ամեն ասֆալտապատում ճանապարհ չէ. ստանդարտներ պետք է լինեն». աշխատանքային քննարկում` համայնքների ղեկավարների հետ
03.08.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հանդիպել է մարզի համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել կատարվող աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը, կոմունալ ծառայությունների աշխատանքը կազմակերպել պատշաճ մակարդակով, բացառել ապօրինի հողազավթումները, մայթերին, հանրային տարածքներում կրպակների տեղադրումը, ինչպես նաև մեծացնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպը։



