Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Ալավերդու օրվա» կապակցությամբ 19.07.2024
Սիրելի՛ ալավերդցիներ, շնորհավորում եմ ձեզ Ալավերդի համայնքի օրվա կապակցությամբ: Ալավերդին ծնունդ է առել՝ որպես հանքագործների և մետալուրգների բնակավայր՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, ու պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է նաև «Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը»: Ալավերդին Լոռու ամենայուրօրինակ բնակավայրերից մեկն է՝ աննկարագրելի գեղեցիկ բնությամբ, պատմական ու մշակութային տեսարժան վայրերով:

Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեծ է ձեր դերը երկրի համար տնտեսական առաջընթացի կարևորագույն ճյուղ հանդիսացող այս ոլորտի զարգացման գործում: Դուք պատվով եք կատարում այդ առաքելությունը: Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: Լոռին ևս, հատկապես Ալավերդու տարածաշրջանը, հայտնի է՝ որպես հանքարդյունաբերության կենտրոն, և հանքագործների ու մետալուրգների բազմաթիվ սերունդներ է տվել:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ 15.07.2024
Սիրելի՛ սպիտակցիներ, ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է «Սպիտակի օր» տոնակատարությունը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Սպիտակցին մշտապես առանձնացել է իր հաստատակամությամբ, տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի կարողացել ծնկի բերել ձեզ: Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել՝ նոր շունչ առնելով: Դուք կարողացել եք ուժ գտնել և կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2024
Սիրելի՛լոռեցիներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման ճանապարհին: Հայաստանի Հանրապետության «Մայր օրենքի» կարևորագույն հոդվածներն արտացոլում են մեր երկրի զարգացման տեսլականը: Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը, որոնց շարքում կարևորագույն տեղ ունի ՀՀ Սահմանադրությունը: Այն ամբողջացնում է մեր անկախ պետականության բովանդակությունը։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2024
Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի ներկայացուցիչնե՛ր, ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ: Տոնացույցի այս օրն առիթ է անդրադառնալու ձեր աշխատանքին, գնահատելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ամենօրյա ձեր ջանքերը: Այն մասնագիտությունը, որ դուք ընտրել եք, սոսկ մասնագիտություն չէ, այլ առաքելություն, կոչում, կենսակերպ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2024
Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով, ուստի սա ոչ միայն երեխաների, այլև բոլոր ընտանիքների տոնն է: Հայաստանի Հանրապետությունում Սահամանդրությամբ և մի շարք օրենքներով, միջազգային կոնվենցիաներով, պետական և հասարակական ինստիտուտների մակարդակով, համակողմանիորեն պաշտպանված են երեխաների իրավունքները: