Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա կապակցությամբ 11.11.2024

Լոռու մարզի համայնքների հարգելի՛ ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ: Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը չափազանց կարևոր դերակատարություն ունի մեր պետականության կայացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ՝ երկրի առաջընթացի ապահովման գործում:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 04.11.2024

Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նպատակ է ունեցել ամրապնդելու պետության հոգածությունը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ և այժմ վստահաբար կարող ենք փաստել, որ այս ինստիտուտը, մեր երկրում, այդ թվում՝ մեր մարզում, կայացած է: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործընթացում մեծ ներդրում ունեցած պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին, բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում ոլորտի զարգացման ու նոր ձեռքբերումների ուղղությամբ: Սոցիալական ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ,

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ 21.10.2024

Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ: Գյուղատնտեսությունը երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցության ապահովումը պայմանավորող կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, և յուրաքանչյուրիդ փորձը, հմտությունը, տքնանքն ու դրանց արգասիքը մշտապես գտնվում են պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում: Գաղտնիք չէ, որ պարենային անվտանգության խնդիրը առաջնային է բոլոր երկրների համար ու այդ անվտագության ապահովման առաջամարտիկները հենց դուք եք, սիրելի՛ գյուղատնտեսներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Տաշիրի օրվա» առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Տաշիրի օրվա» առթիվ 10.10.2024

Սիրելի՛ տաշիրցիներ, ջերմորեն շնորհավորում եմ «Տաշիրի օրվա» կապակցությամբ: Այսօր Տաշիրը տոնում է հիմնադրման 180-ամյակը: Շուրջ երկու հարյուրամյակ Տաշիր քաղաքը պահպանում է հայի դիմագիծն ու դարերից եկող ազգային սովորությունները՝ վերածելով դրանք կայուն ավանդույթների: Դրանով է նաև Տաշիրը տարբերվել ու այժմ էլ առանձնանում է հանրապետության այլ համայնքներից: Տաշիրցի լինելը մեծագույն հպարտություն է, որը մղում է շենացնելու, է՛լ ավելի լավը դարձնելու սիրելի ծննդավայրը, պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու նախնիների նիստուկացը, վարքն ու բարքը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ 07.10.2024

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր տեղը։ Ավելին՝ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են, քանզի դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները կրթվում, դաստիարակվում են, հասունանում՝ որպես հասարակության լիարժեք անդամներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Գրադարանավարի օրվա» առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Գրադարանավարի օրվա» առթիվ 07.10.2024

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Գրադարանները մշտապես առանձնահատուկ դեր են ունեցել հասարակության կրթական մակարդակի բարձրացման, հայրենասիրություն, հոգևոր և մշակութային արժեքներ սերմանելու, արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու գործում։ Ու այժմ էլ՝ չնայած մեր կյանքի բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության միջոցների լայն տարածմանը՝ գրադարանները շարունակում են լինել կրթական և գիտական կարևոր ու անփոխարինելի կենտրոններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-01 09:41:37