Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

26.03.2021

Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ,
Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորությամբ նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն:
Այս գեղեցիկ օրը հերթական առիթ է մեծարանքի խոսքեր հնչեցնելու, շնորհակալություն հայտնելու Ձեր անձնվեր աշխատանքի համար:
Դարեր շարունակ լինելով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ թատրոնը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս:
Թատրոնի պատերի ներսում են ամփոփվում ու բյուրեղանում բոլորիս երազները, իղձերը, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքները: Այդ զարմանալի արվեստն առանձնանում է հնի ու նորի բացառիկ ներդաշնակությամբ: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև նրանում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործչի հանդեպ: Համոզված եմ, որ դուք էլ, ձեր նվիրումով, փորձում եք արդարացնել հանդիսատեսի սպասումները:
Հայ թատրոնի համար ևս 2020թ. չարաբաստիկ տարի էր: Համավարակը և պատերազմը ավելի քան մեկ տարի զրկեցին մեզ ոգեղենությամբ լեցուն դահլիճներում ներկայացումներ վայելելու, իսկ ձեզ՝ ձեր բացառիկ արվեստն ու անսպառ էներգիան հանդիսատեսին փոխանցելու հաճույքից: Այդուհանդերձ, դուք գտաք ելքը՝ թատերական ներկայացումներ մեզ պարգևելով կապույտ էկրաններից, ինչը, ինչ խոսք, կարոտը փոքր-ինչ մեղմելու հնարավորություն էր:
Ձեզնից շատերը հայրենիքի նկատմամբ ունեցած անսահման սերը դրսևորեցին նաև 44-օրյա պատերազմի դաշտում՝ մեկ վայրկյան անգամ չվարանելով թատրոնի բեմը փոխարինել իրական, ռազմական թատերաբեմով: Ավա՜ղ, ձեզնից ոմանք ընկան հերոսի մահով: Հա՛վերժ փառք, մեր հերո՛ս տղաներին: Ձեր սխրանքն ու փառապանծ անունը միշտ կմնա մեր սրտերում:
Թատերարվեստի հարգե՛լի գործիչներ, թատրոնի նվիրյալնե՛ր,
կրկին շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ արևշատություն, ստեղծագործական վերելքներ ու լեփ-լեցուն դահլիճներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59