Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2021

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Դժվարին և փառավոր ուղի է անցել ՀՀ Ոստիկանությունը՝ դառնալով մեր երկրի կարևորագույն հենասյուներից մեկը, և սա նաև համակարգում անձնազոհ կերպով ծառայող նվիրյալների շնորհիվ է: Լոռու մարզային կառույցը ևս իր լուրջ դերակատարությունն ունի այս հարցում:
Մեր ոստիկանությունն անցել է փոփոխությունների բարդ շրջափուլերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Անչափ գնահատելի է համակարգի կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումը, որն է՛լ ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը:
Վստահաբար կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավունքների, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխավորն է:
Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորել են մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: 44- օրյա պատերազմի օրերին ևս նրանք անձնազոհություն ցուցաբերեցին՝ առանց վարանելու հանուն հայրենիքի սեփական կյանքը դնելով զոհասեղանին: Նրանցից ոմանք, սակայն, ընկան հերոսի մահով. հավերժ փա՛ռք ձեզ:
Սիրելի՛ ոստիկաններ,
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ Ոստիկանության օրվա առթիվ՝ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ հատկապես բարձր եմ գնահատում ոստիկանություն-մարզպետարան սերտ համագործակցությունը՝ հանուն Լոռու մարզի և մարզի ազգաբնակչության:
Մաղթում եմ Ձեզ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59