Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

30.04.2021

 Սիրելի՛ լոռեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Տարիներ շարունակ տոնում ենք այս օրն ու ամեն անգամ նոր իմաստ հաղորդում դրան: Մեր ժողովուրդը դեռևս դարերի խորքից առանձնացել է իր յուրահատուկ աշխատասիրությամբ, քարից հաց քամելու բացառիկ ունակությամբ: Հայ ժողովրդի համար բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք է վայելել: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել: Մենք հպարտանում ենք մեր աշխատասեր նախնիներով ու հայրերով, ովքեր իրենց տքնանքով շենացրել են մեր Հայրենիքը:
Լոռին ևս առանձնանում է մարդկային ձեռքի ու մտքի արդյունք հանդիսացող արարումներով՝ վանքերով ու եկեղեցիներով, ճանապարհներով ու կամուրջներով, գործարաններով ու բնակելի շենքերով, զարգացած գյուղատնտեսությամբ: Մեր մարզում մեծ թափով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահության, ծառայությունների մատուցման և մի շարք այլ բնագավառներ, և այս ամենը նույնպես տքնաջան աշխատանքի արգասիք է:
Ես՝ որպես մարզի ղեկավար, հպարտ եմ բոլոր նրանցով, ովքեր աշխատում են ու բարիք ստեղծում: Այսօր ևս լուսավոր սերունդ է մեծանում, որը պատվով պետք է շարունակի կերտել մեր հայրենիքի բարեկեցությունը, շենացնի մեր երկիրն իր անդուլ աշխատանքով:
Փա՛ռք աշխատանքին ու երկիրը զորացնող, շենացնող աշխատավորին:
Շնորհավո՛ր Աշխատանքի օր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34