Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

03.05.2021

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ և մեզ՝ բոլորիս, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Որպես մարզի ղեկավար և ՀՀ քաղաքացի չափազանց բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականություններն արհեստավարժորեն ու բարեխղճորեն կատարող լրագրողներին:
Չափազանց կարևորում ձեր դերակատարությունը հասարակական-քաղաքական զարգացումներում: Ու շատ եմ ուզում, որ հայրենական լրատվամիջոցները միշտ պատվով կրեն իրենց կոչումը՝ սեփական գրիչն ու սուր միտքը ծառայեցնելով միայն բարի և արդար նպատակներով:
Տեղեկատվության ազատության գաղափարը, որն ամրագրված է օրենքով, մեզ համար չափազանց կարևոր է: Մեզնից ամեն մեկը յուրաքանչյուր պահի անաչառ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությանն է առնչվում ու գաղտնիք չէ՝ որքան ազատ է մամուլն, այնքան ժողովրդավար է երկիրն իր անշեղորեն զարգացող ուղով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս օրվա կապակցությամբ և մաղթում, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը միշտ ազատ ու անկաշկանդ լինի և այդ ազատությունը ծառայի միմիայն հանուն երկրի կայունության ամրապնդման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22