Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.04.2021

 Սիրելի՛ լոռեցիներ
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին:
Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր, անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը, իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում՝ վառ պահելով հայի ինքնությունը:
Մենք այսօր ու ամենայն օր վերհիշում ենք նաև մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքները: Ապրիլի 24-ը, սակայն, մեզ համար ոչ միայն անմեղ նահատակների հիշատակության, այլև սթափության օր է: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորիս համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում բացառելու համար:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել ցեղասպանության փաստն ընդունած և դատապարտած բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, առաջադեմ մարդկությանը, միջազգային հանրությանը:
Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ գալու է արդարացի հատուցման պահը:

Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք, որ մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած և վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել՝ զարգացնելու և հզորացնելու մեր հայրենիքը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23