Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունիսի 29-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 19.06.2020
Սիրելի՛ բուժաշխատողներ, Հարգարժա՛ն կոլեգաներ, այսօր, առավել քան երբևէ, Բուժաշխատողների մասնագիտական օրը, թերևս ամբողջ աշխարհում նշվում է առանձնահատուկ ակնածանքով ու խորին երախտագիտության զգացումով: Համավարակի դեմ մղվող «համաշխարհային պատերազմում» առաջամարտիկներն այսօր դուք եք՝ սիրելի՛ գործընկերներ: Անտեսելով սեփական կյանքն ու առողջությունը՝ դուք, վայրկյան անգամ չերկմտելով, մղվել եք անտեսանելի թշնամու դեմ պայքարի: Ձեր մարդասիրությունն ու մարդկային կյանքեր փրկելու պատրաստակամությունը սահմաններ չի ճանաչում.դրանում մենք համոզվում ենք՝ աշխարհի մի ծայրից մյուսը մեկմեկու օգնության շտապող բուժաշխատողների սխրանքը տեսնելով:
Փոքրի՛կ բարեկամներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Ջերմորեն շնորհավորում եմ նաև նրանց, ովքեր մեր պայծառ մանուկների անհոգ մանկությունն են պաշտպանում՝ նրանց ծնողներին: Սիրելի փոքրիկնե՛ր Ձեր անկեղծությամբ և անմիջականությամբ դուք ջերմացնում եք մարդկանց սրտերը` հրճվանքի և գոհունակության պահեր պարգևելով ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Դուք մեր առօրյան լցնում եք խինդով ու անհոգությամբ: Ձեր ներկայությամբ բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի: Ձեր մեն մի ժպիտը մեզ՝ մեծահասակներիս, ուժ է տալիս անելու անգամ ամենաանկարելին:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2020
Սիրելի՛ լոռեցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ Մայիսի 28-ն, անկասկած, մեր պատմության ամենապայծառ էջերից է: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ: 1918թ. մայիսին հայ ժողովուրդն իր հերոսական կեցվածքով կարողացել է կերտել այս հաղթանակները և վերականգնել կորսված անկախությունն ու պետականությունը: Սա պատմական լուրջ հեղաշրջում է եղել առաջին հերթին հայ ազգի գիտակցության մեջ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2020
Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ լոռեցիներ ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Փոխադարձ հավատարմությունը, սերը, հարգանքը, ծնողների նկատմամբ՝ ակնածանքը, բարիք գործելու, հանրությանը պիտանի լինելու հատկանիշներն են ընկած այս գեղեցիկ օրվա հիմքում: Այս ավանդույթներն առավել արմատացած են հայկական ընտանիքներում ու մեզ են փոխանցվել դարերի խորքից: Գաղտնիք չէ, որ կրթօջախում ստացած գիտելիքներն ի զորու չեն փոխարինելու վաղ մանկությունից ընտանիքում ստացած դաստիարակությանն ու աշխարհաճանաչողությանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ 15.05.2020
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առթիվ: Պետության հասարակական, քաղաքական կյանքում անչափ կարևորվում է ուսանողության, երիտասարդության դերը, քանի որ յուրաքանչյուր պետության մասնակցությունը համաշխարհային արագընթաց զարգացումներում պայմանավորված է գիտելիքներով հարուստ և բանիմաց երիտասարդներով: Երիտասարդները յուրաքանչյուր պետության հենասյունն են, երկրի ներկան ու ապագան, ու կրթական բարձր մակարդակով երիտասարդները միայն կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին: