Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Խորապես վշտացած ենք Լևոն Սամսոնի Ասլանյանի մահվան կապակցությամբ

31.05.2021

Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, խորապես վշտացած է Լոռու մարզպետարանի երկարամյա աշխատակից, սիրելի Լևոն Սամսոնի Ասլանյանի մահվան կապակցությամբ։
Լևոն Ասլանյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է սիրելի Կիրովական-Վանաձորի, հարազատ մարզի զարգացմանը։ Լոռու մարզպետարանում նա զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականի, ապա՝ աղետի գոտու ծրագրերի համակարգողի պաշտոնները՝ մեծ ներդրում ունենալով հատկապես աղետի գոտու վերականգնման ծրագրերի պատշաճ կյանքի կոչման գործում։ Մինչև կյանքի վերջին օրերը նա իր ողջ ներուժով ու երիտասարդական ավյունով, իր՝ բծախնդրության հասնող պարտաճանաչությամբ ջանք չէր խնայում, որ օր առաջ աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքները կարողանան բնակարանամուտ տոնել։ Բոլոր շահառուներին գիտեր անունառանուն, ամենայն մանրամասնությամբ ծանոթ էր յուրաքանչյուր ընտանիքի պատմությանը։ Լոռու մարզպետարանում Լևոն Ասլանյանը երկար տարիներ համակարգում էր նաև արտաքին կապերը և հասցրել էր սիրվել ու բարձր գնահատականի արժանանալ նաև Լոռու մարզի հետ քույր մարզեր հանդիսացող մարզերի ու ռեգիոնների աշխատակազմերի կողմից։
Նա նաև լուրջ գիտնական էր, սիրված դասախոս։
Լևոն Սամսոնի Ասլանյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մարզի ղեկավարի գլխավորությամբ, անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում է սիրելի գործընկերոջ կնոջը, զավակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36