Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.04.2021
Սիրելի՛ լոռեցիներ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին: Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր, անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը, իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում՝ վառ պահելով հայի ինքնությունը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2021
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Դժվարին և փառավոր ուղի է անցել ՀՀ Ոստիկանությունը՝ դառնալով մեր երկրի կարևորագույն հենասյուներից մեկը, և սա նաև համակարգում անձնազոհ կերպով ծառայող նվիրյալների շնորհիվ է: Լոռու մարզային կառույցը ևս իր լուրջ դերակատարությունն ունի այս հարցում: Մեր ոստիկանությունն անցել է փոփոխությունների բարդ շրջափուլերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Անչափ գնահատելի է համակարգի կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումը, որն է՛լ ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը: Վստահաբար կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավունքների, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխավորն է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ 07.04.2021
Սիրելի՛ կանայք,մայրեր և քույրեր Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարևորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ հայ կինը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը և հենքը։ Իզուր չէ ասված, որ ազգի ապագան մոր ձեռքերում է, քանզի միայն մոր օրհնանքի ու դաստիարակության շնորհիվ է իրականացվում յուրաքանչյուր մեծ գործ։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 26.03.2021
Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորությամբ նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Այս գեղեցիկ օրը հերթական առիթ է մեծարանքի խոսքեր հնչեցնելու, շնորհակալություն հայտնելու Ձեր անձնվեր աշխատանքի համար: Դարեր շարունակ լինելով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ թատրոնը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.03.2021
Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային այս հիասքանչ տոնի և միամսյակի մեկնարկի առթիվ: Գարնան գալուստն ու կանանց տոները խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու գեղեցկությունը, բնության զարթոնքն ու սերը: Հայ կինն առանձնանում է իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ, ազգապահպանության գործում զգալի դերակատարությամբ: Հայ կնոջ մեջ է անթեղված խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը: Դուք միշտ ձեր գործունեությամբ զարկ եք տվել ամենատարբեր բնագավառների զարթոնքին և առաջընթացին:

Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը 27.01.2021
Հայոց հզո՛ր բանակ, Հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ, Հայ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր, Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը, երիցս փա՛ռք ձեզ, Խորին խոնարհումս ձեզ: Ցավոք, կրկին դժբախտություն ունեցանք առնչվելու մեր ազգին դարեր շարունակ հետապնդող ծանր ճակատագրի հեգնանքին, բայց ընկճվելու, թևաթափալ լինելու իրավունք պարզապես չունենք: Եկել ենք դարերի խորքից ու ճակատներս բաց` շարժվելու ենք դեպի պայծառ գալիք, ու թող ոչ ոք դրանում կասկած չունենա: