Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

15.04.2022

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն և պաշտպանվածության զգացում ներշնչի։ Հատկապես վերջին տարիները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր ժամանակահատված էին, որի ընթացքում ոստիկանության ողջ համակարգը, նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով իրականացրել է իր առաքելությունը: Ոստիկանության համակարգի բարեփոխումները կոչված են բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը, արդիականացնելու այն, ինչպես նաև վերացնելու բացասական դրսևորումները։ ՀՀ ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավապաշտպանության անաղարտության, մարդկանց գույքի, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխիքն է:
Ուզում եմ առանձնակի ընդգծել ձեր մասնակցությունը և հերոսական կեցվածքը հանուն Արցախի պաշտպանության մղվող մարտերում։ Ե´վ Արցախյան պատերազմներում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորել են մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք զոհվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, կամ հերոսաբար անմահացել են մարտի դաշտում։ Հավերժ փա՛ռք ձեզ։
Հարգելի՛ ոստիկաններ
Լոռու մարզի բնակչությունը վստահում է ձեզ և, որ ամենակարևորն է՝ հավատում է կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում անվտանգ ծառայություն, անձնական երջանկություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36