Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

16.05.2022

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ,
ի սրտե շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Հայ ընտանիքներն առանձնանում են իրենց հատուկ ավանդույթներով ու սովորույթներով, զավակին ու ծնողին մեծարելու բացառիկ կարողությամբ, քանզի զավակները մեր ապագան են, ծնողները՝ մեր սրբությունները: Գաղտիք չէ՝ որքան ամուր են մեր ընտանիքները, այնքան ամուր է նաև մեր պետության հիմքը:
Հայ ընտանիքն է մեր ազգային արժեքների և մշակույթի կրողն ու պահպանողը: Այն պետության զարգացման հիմքն է, ուստի մեզանից յուրաքանչյուրն, ապահովելով սեփական ընտանիքի բարեկեցությունը, նպաստում է նաև պետության զարգացմանն ու առաջընթացին:
Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, քանի որ ապագայի հանդեպ վստահություն ունեցող ընտանիքը յուրաքանչյուր պետության հզորացման և առաջընթացի երաշխավորն է:
Հայ ընտանիքներն են, որ դաստիարակել են հայրենիքի նվիրյալներ, ովքեր, մեկ վայրկյան անգամ չվարանելով, իրենց կյանքն են նվիրաբերել հայրենքի փրկությանը. խորին խոնարհումս մեր հերոսների հիշատակին ու անսահման երախտագիտությունս՝ հերոս ծնող ու դաստիարակող ընտանիքներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ:
Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը և խաղաղությունը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00