Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

29.04.2022

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն մեր երկրի հզորացմանը։
Մենք՝ բոլորս, յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրը, մեր մարզը, համայնքն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու գործում, և այս գործընթացում դուք շատ մեծ առաքելություն ունեք: Դուք եք այն ուժը, որը մշտապես բարձրաձայնում է հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները, պատասխանատու կառույցների ուշադրությունը հրավիրում դրանց վրա և հետևողական լինում այդ խնդիրների լուծման հարցում:
Ես, որպես մարզպետ, բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականություններն արհեստավարժորեն ու բարեխղճորեն կատարող լրագրողներին, կարևորում ձեր դերակատարությունը հասարակական-քաղաքական զարգացումներում: Ու շատ եմ ուզում, որ մեր լրատվամիջոցները միշտ պատվով կրեն իրենց լրագրողի կոչումը՝ սեփական գրիչն ու սուր միտքը ծառայեցնելով միայն բարի և արդար նպատակներով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը միշտ ազատ ու անկաշկանդ լինի և այդ ազատությունը ծառայի հանուն երկրի կայունության ամրապնդման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53