Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է

02.12.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է դեկտեմբերի 3-ին՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը կրկին անգամ հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ: Իսկ դրանք, չնայած աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և մեր երկրում իրականացվող օրենսդրական բարեփոխումների և իրականացվող աշխատանքների, շատ են:
Հատկապես վերջին տարիներին հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում ՀՀ կառավարության և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք բավականին առաջընթաց են ապահովում այս ուղղությամբ: Մեր երկրում այսօր առաջնային է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծումը, այլև հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը, իսկ այս առումով, հստակ պետք է փաստել, որ բավականի լուրջ արդյունքներ են արձանագրվում: Վերջինիս նպաստել է նաև ներառականության համակարգի ներդրումը դպրոցներում, օրենսդրական բազմաթիվ բարեփոխումները: Շատ կարևոր է ապահովել համընդհանուր հասանելիություն, ինչի շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ավելի մեծ ներդրում ունենալ տարբեր ասպարեզներում:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված առաջընթաց քայլ է «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողվի» գործունեությունը, որն առանձնանում է իր ակտիվությամբ: Հատկանշական է, որ Հանձնաժովի կազմում ընդգրկված են ոչ միայն պետական, այլև հասարակական կառույցների ներկայացուցիչներ, և համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների արդյունավետ լուծմանը: Այս առումով հարկ է առանձնացնել ու բարձր գնահատականի արժանացնել հատկապես հաշմադանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ նշելով, որ այդ կառույցներից շատերը ստեղծել ու ղեկավարում են հաշմանդամություն ունեցող անձինք:
Լոռու մարզպետարանն ակնկալում է հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում և խրախուսում ցանկացած նախաձեռնություն այս ուղղությամբ:
Մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, բարեկեցություն

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09