Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

04.11.2022

Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:
Սոցիալական աշխատողի Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղված է բնակչության խոցելի խմբերի և նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը, մարդկանց ցավերին ապրումակցելուն և հոգսերը փարատելուն։ Այս ամենը պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։
Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար դուք յուրովի հույսի փարոս եք դառնում՝ վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:
Շատ կարևոր է, որ Ձեր արհեստավարժությամբ դուք պահպանեք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը:
Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը և կայացումը հենց նպատակ ունի ամրապնդելու պետության հոգածությունը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, իսկ այս ինստիտուտը, իրավամբ, մեր երկրում ու առավելապես մեր մարզում կայացած կարելի է համարել:
Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ կյանքում, ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23