Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2022

Սիրելի՛ ուսուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր լավագույն առիթ է ձեզ ուղղելու մեր ամենաջերմ բարեմաղթանքները, երախտագիտության խոսքերը և ասելու, որ մենք չափազանց բարձր ենք գնահատում այն մեծագույն ներդրումը, որ դուք յուրաքանչյուր օր ունենում եք երեխաներին՝ որպես Մարդ, քաղաքացի, իրավագիտակից անձ ձևավորելու գործում, տալիս նրանց գիտելիքներ՝ պայծառ ապագա ունենալու, կայացած լինելու նպատակադրմամբ: Դուք մատաղ սերնդի մեջ սերմանում եք անսահման հայրենասիրություն, ազգային արժեքների գիտակցություն, ինչի շնորհիվ նաև ձեր կրթած ու դաստիարակած սաները, ովքեր այսօր Հայոց բանակի զինվորներ են, սպաներ, Հայրենիքի նկատմամբ սերը սրտում, սեփական կյանքը վտանգելով, կռիվ են տալիս Հայաստանի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի պահելու, իրենց մայրերի, քույրերի,զավակների անդորրը պահպանելու համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 03.10.2022

Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր, այսօր՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, ուզում եմ հարգանքս և խոնարհումս հայտնել ձեզ՝ ձեր վաստակի, փորձառության, իմաստության և բարի խորհուրդների համար, որոնք փոխանցում եք սերունդներին՝ հորդորելով լինել մեծահոգի, բարի, ազնիվ ու հոգացավ: Հայկական ընտանիքներում ավանդաբար զգալի է հարգանքը ընտանիքի մեծերի, նկատմամբ, տան ավագի որոշումներն անբեկանելի են եղել մշտապես, պատկառանքը նրանց նկատմամբ՝ մեծ:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Վանաձոր, մեր բնօրրան

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Վանաձոր, մեր բնօրրան 01.10.2022

Սիրելի՛ վանաձորցիներ, շնորհավորում եմ մեր սիրելի քաղաքի՝ Վանաձորի օրվա առթիվ: Եկեք սիրենք մեր քաղաքը, պահենք այն աչքի լույսի պես և անտարբեր չգտնվենք մեր քաղաքի հոգսերի և խնդիրների հանդեպ: Տոնի առթիվ վանաձորցիներին մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան երջանկություն և ջերմություն: Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր, Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ վանաձորցի: Արամ Խաչատրյան Լոռու մարզպետ

Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ

Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ 20.09.2022

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ Անկախության տարեդարձը, ստիպված ենք տոնելու սահմանների նկատմամբ արյունարբու թշնամու ոտնձգությունների պայմաններում: Ցավոք, վերջին տարիներին ու առավել ևս հիմա, ավելի ու ավելի ենք գիտակցում, մեր մաշկի վրա զգում ազատության ու անկախության գինը: Հասկանում, թե հանուն ինչ վեհ գաղափարի ու ընդդեմ ինչի են մարտնչել ու նահատակվել մեր քաջ պապերը, հանուն ինչի են զոհաբերել իրենց կյանքը: Հասկանում ենք, ու անկախությունն ավելի է քաղցրանում, դառնում բացարձակ արժեք, հանուն որի, վստահ եմ, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչի:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ 02.09.2022

Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Խորին հարգանքս ու ակնածանքս եմ ուղղում ձեզ: Ձեր մասնագիտությունը մեծագույն անձնազոհություն է պահանջում: Դուք ձեզ վերապահված առաքելությունն իրականացնում եք անմնացորդ նվիրումով: Մեր քաղաքացիներն ապավինում են ձեզ իրենց կյանքի դժվարին ու անլուծելի իրավիճակներում, և դուք, առանց դույզն-ինչ վարանելու, օգնության եք շտապում՝ հաճախ փրկելով մարդկային կյանքեր: Լինում են դեպքեր, երբ մեր հերոս փրկարարներն իրենց կյանքն են զոհաբերում մասնագիտական պարտքը կատարելիս: Ձեզնից շատերը 44-օրյա պատերազմին նաև համալրեցին հայրենիքի պաշտպանների շարքերը, ոմանք` անմահացան: Հավերժ փա՛ռք նրանց:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը  Գիտելիքի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2022

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս գեղեցիկ տոնը մեր երկրում նաև ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, ինչի առիթով ևս սրտանց շնորհավորում եմ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 09:20:32