Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ

03.03.2023

Սրբազա՛ն հայր

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 45-ամյակի առթիվ: Դուք՝ Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով, Ձեր ամենօրյա գործունեությամբ մեծապես նպաստում եք քրիստոնեական դաստիարակությանն ու իրական հավատքի քարոզչությանը: Մեծ է Ձեր ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման գործում:
Դուք Ձեր առաքինությամբ հույս, հավատ և ուժ եք հաղորդում հավատացյալներին, քարոզում բարեգթություն, խաղաղասիրություն, օգնում դիմակայել դժվարություններին, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը, նպաստում ազգային ավանդույթների պահպանմանը:
Օգտվելով առիթից՝ թույլ տվեք շնորհավորել Ձեզ նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ:
Սրբազա՛ն հայր
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն, արևշատություն և մեծ եռանդ՝ Ձեր ստանձնած անձնվեր ու աստվածահաճո գործը շարունակելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53