Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2023

Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Այս գարնանաբույր տոնը ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, մեր սերը ձեր նկատմամբ վերահաստատելու հրաշալի առիթ է:
Հայերիս համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի հենասյունը: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված:
Ձեր ընտանիքին, զավակներին ուղղված անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ՝ մնալով մեր ազգի հարատևման գրավականը:
Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն, սիրված ու գնահատված լինելու բերկրանք:
Թո՛ղ, որ մայրական սրտի ջերմությունը, միայն կնոջը բնորոշ հմայքն ու քնքշությունը ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59