Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
![Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Վանաձոր, մեր բնօրրան Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Վանաձոր, մեր բնօրրան](http://lori.mtad.am/files/n_pics/33046_s.jpg)
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Վանաձոր, մեր բնօրրան 01.10.2022
Սիրելի՛ վանաձորցիներ, շնորհավորում եմ մեր սիրելի քաղաքի՝ Վանաձորի օրվա առթիվ: Եկեք սիրենք մեր քաղաքը, պահենք այն աչքի լույսի պես և անտարբեր չգտնվենք մեր քաղաքի հոգսերի և խնդիրների հանդեպ: Տոնի առթիվ վանաձորցիներին մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան երջանկություն և ջերմություն: Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր, Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ վանաձորցի: Արամ Խաչատրյան Լոռու մարզպետ
![Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ](http://lori.mtad.am/files/n_pics/32971_s.jpg)
Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ 20.09.2022
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ Անկախության տարեդարձը, ստիպված ենք տոնելու սահմանների նկատմամբ արյունարբու թշնամու ոտնձգությունների պայմաններում: Ցավոք, վերջին տարիներին ու առավել ևս հիմա, ավելի ու ավելի ենք գիտակցում, մեր մաշկի վրա զգում ազատության ու անկախության գինը: Հասկանում, թե հանուն ինչ վեհ գաղափարի ու ընդդեմ ինչի են մարտնչել ու նահատակվել մեր քաջ պապերը, հանուն ինչի են զոհաբերել իրենց կյանքը: Հասկանում ենք, ու անկախությունն ավելի է քաղցրանում, դառնում բացարձակ արժեք, հանուն որի, վստահ եմ, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչի:
![Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ](http://lori.mtad.am/files/n_pics/32869_s.jpg)
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Խորին հարգանքս ու ակնածանքս եմ ուղղում ձեզ: Ձեր մասնագիտությունը մեծագույն անձնազոհություն է պահանջում: Դուք ձեզ վերապահված առաքելությունն իրականացնում եք անմնացորդ նվիրումով: Մեր քաղաքացիներն ապավինում են ձեզ իրենց կյանքի դժվարին ու անլուծելի իրավիճակներում, և դուք, առանց դույզն-ինչ վարանելու, օգնության եք շտապում՝ հաճախ փրկելով մարդկային կյանքեր: Լինում են դեպքեր, երբ մեր հերոս փրկարարներն իրենց կյանքն են զոհաբերում մասնագիտական պարտքը կատարելիս: Ձեզնից շատերը 44-օրյա պատերազմին նաև համալրեցին հայրենիքի պաշտպանների շարքերը, ոմանք` անմահացան: Հավերժ փա՛ռք նրանց:
![Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ](http://lori.mtad.am/files/n_pics/32849_s.jpg)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2022
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս գեղեցիկ տոնը մեր երկրում նաև ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, ինչի առիթով ևս սրտանց շնորհավորում եմ:
![Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ](http://lori.mtad.am/files/n_pics/32704_s.jpg)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ 15.08.2022
Սիրելի՛ շինարարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ամենօրյա ձեր նվիրված աշխատանքով դուք վերահաստատում եք հայ ժողովրդի արարելու ու հավերժանալու գաղափարը։ Հայ ժողովրդը առանձնահատուկ վերաբերմունք ունի շինարարի մասնագիտության նկատմամբ, ու դա պատահական չէ: Մենք հպարտանում ենք մեր հազարամյա ազգային հարստություններով, կոթողներով, վանքերով ու եկեղեցիներով, որոնք, որպես ժառանգություն, ստացել ենք մենք և որոնցով հպարտորեն ներկայանում ենք աշխարհին: Այդ գլուխգործոցները հայ շինարարների ձեռքի ու մտքի արգասիքներն են։ Սիրելի՛ շինարարներ, այսօր դուք շարունակում եք մեր նախնիների գործն ու ձեզնից է կախված նաև, թե ինչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։
![Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ](http://lori.mtad.am/files/n_pics/32688_s.jpg)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 11.08.2022
Հարգելի՛ երիտասարդներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հարստություն է, երջանկություն, նպատակասլացության, նոր գաղափարների ու գործերի սկիզբ, և շատ կարևոր է, որ ձեր երիտասարդական ավյունը նպատակաուղղվի հանուն վեհի, բարու, հանուն ձեր լավագույն ապագայի: Սիրելի՛ երիտասարդներ,