Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

25.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ողջ հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։
Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ զոհ գնաց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությանը: Հարյուր հազարավոր հայեր էլ, հաղթահարելով անմարդկային տառապանքները, բռնեցին գաղթի ճամփան՝ վերահաստատվելով մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ ձևավորելով հայկական Սփյուռքը: Մենք կորցրեցինք նաև մեր՝ դարերով կերտված հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մի մասը:
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այդ ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթևան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության։ Որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման ոճրագործությունները, անհրաժեշտ է, որ ողջ աշխարհը դատապարտի ու այլևս երբեք չհանդուրժի նման երևույթներ:
Ապրիլի 24-ը մեզ՝ հայերիս ու համայն մարդկության համար նաև սթափության օր է: Մենք պետք է գիտակցենք, որ միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովելու մեր ժողովրդի անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ:
Կրկին գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք, որ մենք պարտավոր ենք համախմբել համայն հայության ներուժը և կառուցել հզոր պետություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55