Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Սամվել Հարությունյանի մահվան կապակցությամբ

04.04.2024

Ցավով տեղեկացանք «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանի անժամանակ մահվան մասին:
Սամվել Հարությունյանը նորանկախ Հայաստանի Հանրապետությունում կանգնած է եղել մարզային հեռուստաընկերությունների զարգացման ակունքներում: Ավելի քան 25 տարի առաջ Վանաձորում նրա ղեկավարած «Ինտերկապ» անվանումով հեռուստառադիոընկերությունը լավագույն մարզային լրատվական կազմակերպություններից էր հանրապետությունում, որը տարիներ անց վերանվանվեց «ՄԻԳ» հեռուստառադիոընկերություն:
«ՄԻԳ» ՀՌԸ-ն քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներ ներկայացնող բազմաբնույթ նախագծերով կրթել և դաստիարակել է սերունդների, ներկայացրել անաչառ ու անկողմնակալ լրատվության:
Հեռուստառադիոընկերությունը նաև կադրերի պատրաստման լավագույն դարբնոց է եղել: Այսօր նրանք աշխատում են հանրապետության ամենառաջավոր լրատվական կազմակերպություններում, ճանաչված և սիրված լրագրողներ են:
Հատկանշական է, որ «ՄԻԳ» FM-ը մեր մարզում միակ տեղական ռադիոն է և այս բոլոր ձեռքբերումները Սամվել Հարությունյանի և նրա աշխատակազմի ջանքերով:
Վստահ եմ՝ Սամվել Հարությունյանի գործը կշարունակեն նրա գործընկերները՝ հավատարիմ մնալով սիրելի ղեկավարի սկզբունքներին և համոզմունքներին:
Սամվել Հարությունյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
Իմ և Լոռու մարզպետի աշխատակազմի անունից խորապես ցավակցում եմ ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55