Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ

29.03.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ:
Սուրբ Զատիկը հայ ժողովրդի համար քրիստոնեական ամենասիրելի տոներից է: Այն յուրօրինակ խորհուրդ ունի. համախմբում է բոլոր քրիստոնյաներին, ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա նկատմամբ: Այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ինչն առավել կարևոր է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:
Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության ավետիսը լուսավորի յուրքանչյուրիդ ուղին, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55