Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն 19.06.2014
2014թ.-ի օգոստոսի 18-24-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է անցկացնել «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը:
Հանդիսավորությամբ բացվեց Սանահինի մեխանիզացված ուղեմասը և շրջադարձային դեպոն 19.06.2014
Հունիսի 18-ին Սանահին կայարանում հանդիսավորությամբ բացվեց Սանահինի մեխանիզացված ուղեմասը և շրջադարձային դեպոն: Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Վոլկոն, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, այլ պաշտոնատար անձինք, երկաթուղայիններ: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն ավարտել է Սանահին կայարանի օբյեկտների համալիրի վերակառուցման աշխատանքները:

Լոռու մարզպետն աննկուն ծառայություն մաղթեց Սպիտակի տարածաշրջանի 18 նորակոչիկների 19.06.2014
Մեկնարկել է ամառային զորակոչը: Հունիսի 19-ին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակում հանդիսավոր արարողությունից հետո, Հայոց ազգային բանակ ճանապարհվեց Սպիտակի տարածաշրջանի 18 նորակոչիկ:
Անաշխատունակության կեղծ փաստատթղթերի տրամադրման դեպքում բուժհաստատությունների տնօրենները կպատժվեն 17.06.2014
Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ:

Պարտադիր ուսուցմանը՝ պարտադիր հոգածություն 17.06.2014
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, երեխաների հիմնահարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների և ՀՀ իրավասու մարմինների կողմից պարտուսից դուրս մնացած դեռահասների վերաբերյալ վերջին մեկ-երկու տարում անցկացրած համատեղ ուսումնասիրությունը լուրջ անհանգստություն առաջացրեց հանրապետության գրեթե բոլոր տարածաշրջաններում:

Քաղաքացիների ընդունելություն 17.06.2014
Հունիսի 17-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների հարցերին տեղում սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը: Աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցության, բնակարանային, առողջապահական, կենցաղային հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 15 քաղաքացի: