Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցեղասպանության հիշատակման միջոցառում Նահատակաց պուրակում

25.04.2016

Այս տարի Ցեղասպանության հիշատակման միջոցառումները շարունակվեցին  ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպված ջահերով երթով։ Մարզկենտրոնում երթը սկիզբ առավ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց և քաղաքի հոգևորականների և պաշտոնատար անձանց առաջնորդությամբ շարժվեց դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Նահատակաց պուրակ, ուր երթի մասնակիցները կատարեցին միասնական աղոթք և մոմավառություն։ Ապրիլ 24-ի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիների զանգերը հավատավոր բնակիչներին կանչեցին Սուրբ Պատարագի՝ հայցելու Մեծ Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսությունը։

Վանաձոր քաղաքում Ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառումների բուն վայրը Սուրբ Աստվածածին եկեղեցու սրբոց Նահատակաց պուրակն է։ Այս տարի լրանում է Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման 10-րդ տարին։ Այստեղ ամեն տարի ծաղիկներ  են խոնարհում և հոգեհանգսյան միասնական աղոթք ասում բազում հայորդիներ։ Սկսած 2015թ.-ից հուշարձանի առջև հոգեհանգստյան կարգի փոխարեն թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և քահանա հայրերի մասնակցությամբ կատարվում է բարեխոսության կարգ։ 

Սրբոց Նահատակաց պուրակն այս տարի էլ բազմամարդ էր արարողությանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԺ պատգամավոր  Էդմոն Մարուքյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պաշտոնատար այլ անձիք, քաղաքի մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ, ուխտավորներ։

Արարողության ավարտին ներկները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27