Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 21.07.2014
Հուլիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ի գիտություն 21.07.2014
«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2014թ.-ի փետրվարի 19-ի հ.48-Լ հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն Լոռու մարզպետարանում՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից (գեոդեզիայի և հողային պետական տեսչության հողերի օգտագործման և պահպանման վերահսկողության բաժնի պետ Մ. Ադամյան, գլխավոր մասնագետներ Լ. Գալստյան, Ա. Վարղամյան, առաջատար մասնագետ Ա. Նահապետյան, գեոդեզիայի և քարտեզագրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հ. Գրիգորյան և առաջատար մասնագետ Ա. Չատինյան) հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ կիրականացվեն տեսչական ստուգումներ:

Տեղի ունեցավ Ազատ ոճի ըմբշամարտի 19-րդ միջազգային մրցաշարը 21.07.2014
Հուլիսի 19-20-ը , Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադպրոցում անցկացվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության 19-րդ միջազգային մրցաշարը, որն ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) ծրագրում։

Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը՝ Ստեփանավանում 21.07.2014
Հուլիսի 19-ին Ստեփանավանի հավատավոր ժողովրդի, Լոռու մարզպետ Արթուր Նլաբանդյանի, մարզային իշխանությունների ներկայացուցիչների, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, Հայաստանի տարբեր վայրերից ու արտերկրից Ստեփանավան ժամանած հյուրերի ներկայությամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ Գուգարաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ, կատարեց Ստեփանավանում կառուցվող Սուրբ Աստավածածին եկեղեցու հիմնարկեքի (հիմքօրհնեքի) արարողություն: Հիմքօրհնեքի և եկեղեցու խաչքավորների օրհնության կարգը կատարելուց հետո, եկեղեցու հիմքում տեղադրվող 16 քարերը, որոնցից 12-ը առաքյալների, 2-ը` Սուրբ Մարկոս և Սուրբ Ղուկաս ավետարանիչների, երկուսն էլ Սուրբ Պողոս առաքյալի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անուններով էին, լվացվեցին ջրով և գինով, ապա օծվեցին սուրբ մյուռոնով, որից հետո կառուցվող եկեղեցու 16 խաչքավորները օծված քարերը տեղադրեցին եկեղեցու հիմքում: Օրհնված գիրը եկեղեցու գավթի տակ տեղադրեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Արարողության ավար
Տեղի կունենա «Լավագույն մարզական ընտանիք- 2014» մրցույթի եզրափակիչ փուլը 17.07.2014
2014թ. հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք- 2014» մրցույթի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները. 7 ընտանիք Վանաձորից, 4 ընտանիք Ալավերդի համայնքից, 1 ընտանիք Ստեփանավան համայնքից, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար հաշմանդամություն ունեցող անձանց «Լավագույն մարզական ընտանիք- 2014» մրցույթին, որը տեղի կունենա հուլիսի 23-27-ը Ծաղկաձորում, կմասնակցի 1 ընտանիք Սպիտակ համայնքից:
Հանդիպում անհայտ կորած զինվորների ծնողների հետ 17.07.2014
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ստեղծվել է հատուկ խումբ Շիրակի և Լոռու մարզերի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին այցելելու, նրանց հուզող հարցերին ծանոթանալու և հնարավորին չափով օժանդակություն ցուցաբերելու նպատակով։