Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն էր

10.09.2015

Լոռու մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 30 քաղաքացի էր հերթագրվել մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ հերթական ընդունելության համար: Այս ընդունելությանը նույնպես այցելուների մեծ մասը եկել էր ֆինանսական աջակցության խնդրանքով: Քաղաքացիներին լիարժեք պատասխանելու և բարձրացված հարցերին օպերատիվ լուծում տալու համար ընդունելությանը ներկա էին առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և հողօգտագործման ստորաբաժանումների պատասխանատու աշխատողներ:
Վանաձորի բնակչուհի, բազմազավակ մայր Անահիտ Մարտիրոսյանի զավակներից չորսը ԲՈՒՀ-երի ուսանողներ են: Քաղաքացին ընդունելության էր եկել ուսման վճարի հարցում ֆինանսական աջակցության ակնկալիքով: Մարզպետը, որ առիթ էր ունեցել դեռևս գարնանը բազմազավակ մորը շնորհավորելու մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ և տեղյակ էր ընտանիքի ուսումնատենչ զավակներից, խոստացավ հնարավորության սահմաններում անպայման աջակցել:
Իսկ ընդհանուր առմամբ ֆինանսական աջակցության խոստում տրվեց 8 քաղաքացու:
Ալավերդի քաղաքի բնակչուհի Արաքսյա Մելքումյանը մարզկենտրոն ընդունելության էր եկել իր մանկահասակ աղջկա բուժումը Երևանում կազմակերպելու խնդրով: Ա. Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին հանձնարարեց պատրաստել ՀՀ առողջապահության նախարարին ուղղված միջնորդություն՝ երեխայի բուժհետազոտությունը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար:
Բազմազավակ մայր Սաթենիկ Հարությունյանն է առողջարանային ուղեգրի խնդրանքով էր եկել. քաղաքացին դրական պատասխան ստացավ:
Ընդունելության եկած մի խումբ քաղաքացիների կողմից եղան ընտանեկան նպաստի իրավունքի վերականգնման, բնակարանային պայմանների բարելավման, բնակարանի գազաֆիկացման և այլ հարցադրումներ, որոնց մարզպետն ու ստորաբաժանումների պատասխանատուները տվեցին համապատասխան պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27