Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Թումանյանական հեքիաթի օր»

08.09.2015

«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեկնարկեց Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում: Այս տարի փառատոնը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին և դիտարկվում է որպես տիկնիկային արվեստի գործիչների միջազգային հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսություն» ծրագրի շարունակությունը:
Փառատոնի բացմանը Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Միանաս Սայադյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, ինչպես նաև Վրաստանից, Լիտվիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Բուլղարիայից ժամանած տիկնիկային թատրոնների ներկայացուցիչները ծաղկեպսակ խոնարհեցին Հովհաննես Թումանյանի հուշարձանին:
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի շրջանակներում պարգևատրումներ ևս եղան:
Վերջում ցուցադրվեց նաև Թումանյանի «Տերն ու ծառան» տիկնիկային ներկայացումը: Դսեղից փառատոնի հյուրերը հեռացան հաճելի տպավորություններով:
Նույն օրը Վանաձորի Հայքի հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ թատերականացված ուրախ տոնախմբությունից հետո ցուցադրվեցին փառատոնի առաջին ներկայացումները: Անցկացվում են նաև վարպետության դասեր և քննարկումներ: Մեր մարզից փառատոնին մասնակցում են Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների, ինչպես նաև Ստեփանավանի ժամանցի կենտրոնի տիկնիկային թատրոնները: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը, իսկ 12-ին տեղի կունենա հանդիսավոր փակումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27