Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օձունում տոնախմբություն էր

Օձունում տոնախմբություն էր 26.08.2014

Արդեն երրորդ անգամ «Միջհամայնքային հանդիպում Օձունում» ծրագրի շրջանակներում մեկ վայրում հավաքվում են բերք ու բարիք արարող գյուղացիներ, Հայաստան ժամանած զբոսարջիկներ, հյուրեր Հայաստանի տարբեր շրջաններից:Բոլորին համախմբել էր «Օձունի գանձերը» տեսնելու, վայելելու նպատակը: Փառատոնն իրականացվում է «Կանդար» կոպերատիվի նախաձեռնությամբ եւ Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում` ֆրանսիական կազմակերպության, Ֆրանսիայի Ռոն-Ալպռեգիոնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ:

Աշխատանքային խորհրդակցություն 25.08.2014

Օգոստոսի 25-ին Լոռու մարզպետարնի կառուցվածքային սատորաբաժանումների ղեկավարների, փոխմարզպետների, մարզպետի խորհրդականի և օգնականների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Լոռու մարզպետի պաշտոնակատար փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

Մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն էր

Մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն էր 15.08.2014

Օգոստոսի 14-ին Լոռու մարզպետարանում Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակչության ընդունելության օր էր: Տարբեր հարցերով վաղօրոք հերթագրված 20 քաղաքացիներին ընդունեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը:

Օրակարգում հաշմանդամության հիմնախնդիրներն էին

Օրակարգում հաշմանդամության հիմնախնդիրներն էին 15.08.2014

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման նորաբաց կենտրոնում Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց /ՀՈՒԱ/ հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը: :

Շահագրգիռ քննարկում բնապահպանական թեմայով

Շահագրգիռ քննարկում բնապահպանական թեմայով 15.08.2014

Պաշտոնական հիմնավորմամբ Ալավերդու պղնձաձուլական և Ախթալայի լեռնամետալուրգիական կոմբինատների գործունեության հետևանքով բնապահպանական վնասակար ազդեցության անմիջական կրողները Ալավերդի, Ախթալա քաղաքներն ու Օձուն, Աքորի, Հաղպատ գյուղերն են: Կառավարության որոշմամբ հենց այս բնակավայրերը տարիներ շարունակ պետական բյուջեից ստացել են սուբվենցիաներ ինչպես նաև պղնձարդյունաբերական ընկերությունների կողմից՝բնապահպանական նպատակային վճարներ:

Մարզի խորհրդի նիստ՝ հանրապետական կառույցների մասնակցությամբ

Մարզի խորհրդի նիստ՝ հանրապետական կառույցների մասնակցությամբ 13.08.2014

Օգոստոսի 12-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը՝ բավականին ընդգրկուն օրակարգով: Լսվելիք հարցերի զգալի մասը վերապահված էր հանրապետական մի քանի գերատեսչությունների:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 14:50:14